Կարևոր իրադարձություններ

Հուզիչ պատմություններ՝ մարդկային բարության մասին (լուսանկարներ)

21 Ապրիլ, 2016 11:54
Հուզիչ պատմություններ՝ մարդկային բարության մասին (լուսանկարներ)

Յուրաքանչյուր լավ արարք թարմ օդ է մեր երկրագնդի համար։ Մարդիկ, որոնք օրական գոնե մեկ բարի գործ են անում, դրանով ողջ աշխարհին նոր հնարավորություն են ընձեռում։ Այդ պատճառով էլ նման պատմություններից ոչ մեկն աննկատ չի մնում։

 

AdMe.ru-ն հավաքել է «առօրյա բարությունների» հերթական խմբաքանակը: Դրանցից մի քանիսը ներկայացված են ստորև։

 

Ավստրալացի ոստիկանն ապաստան է տվել որբացած կենգուրուին


Ոստիկանության սպա Մեյսոնն Ավստրալիայի արևմտյան մասում փոքրիկ կենգուրու է գտել։ Նա պառկած է եղել վթարի ենթարկված մոր կողքին։ Տղամարդը նրան տարել է իր հետ և ուղիղ 18 ամիս պահել նրան, մինչ կենդանին ամբողջությամբ առողջացել ու ընտելացել է։

 

Հյու Ջեքմանն Ավստրալիայի լողափին մարդկանց է փրկել


Սիդնեյի լողափին ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը փրկել է իր խեղդվող երեխաներին ու մի քանի մարդու օգնել է դուրս գալ վտանգավոր հոսքից։ Նախ Ջեքմանն ալիքից պաշտպանել է անծանոթ աղջկա, ապա մի տղամարդու օգնել է ափ հասնել։ Դրանից հետո նա օգնել է իր որդուն՝ 15-ամյա Օսկարին։

 

Կինը ստեղծել է մի սարք, որով կույր շներն անվտանգ են տեղաշարժվում



Սիլվի Բորդոն մի շուն ունի. Մաֆֆին անունով շնիկը կույր է։ Նրա համար մտածված յուրօրինակ սարքը, որը դրվում է նրա գլխին, պաշտպանում է կենդանուն գլխի հարվածներից։
Այդ իրը հաջողություն է ունեցել, և այժմ կինը տարբեր չափերի ու գույների սարքեր է պատրաստում այլ կենդանիների համար։

 

Տատիկը հանգստացրել է մետրոյի ագրեսիվ ուղևորին


Կասկածելի արտաքինով տղամարդն սկսել է իրեն ագրեսիվ պահել մետրոյում, բղավել, կռվել։ Բոլորը շատ են վախեցել և միայն 70-ամյա մի կին ամուր բռնել է նրա ձեռքն այնքան, մինչ նա կհանգստանա։ Ապա տղամարդը նստել է հատակին ու արտասվել։

 

Լուսանկարող մարդը հարցրել է, թե ինչո՞ւ է իրեն այդպես պահել։ Կինը պատասխանել է. «Ես նրա տարիքին երկու որդի ունեմ, և գիտեմ, թե երբեմն կյանքն ինչպես է հոգնեցնում նրանց, և միակ բանը, որն այդ պահին պետք է, միայնակ չզգալն է»։



Դիզայները թռչունների համար 3500 հատ բույն է կառուցել


Դիզայներ Թոմաս Դամբոն նոր կիրառություն է գտնում այնպիսի իրերի համար, որոնք հակառակ դեպքում կարող էին դեն նետվել։ Օրինակ՝ վերջին 7 տարիներին նա կարողացել է նետված տախտակներից 3500 հատ բույն պատրաստել։

 

Կինը, որը շատ է սիրում իր աշխատանքը


Ռուսաստանի ամենատարեց վիրաբույժն արդեն 87-ամյա Ալլա Լյովուշկինան է։ Նա ամենևին էլ չի շտապում թոշակի անցնել և մինչ այժմ տարեկան առնվազն 100 վիրահատություն է անում։ Նրա կարիերայում ամենահրաշալին այն է, որ աշխատանքի ընթացքում նրա հիվանդներից ոչ ոք չի մահացել։ Հավանաբար նա իր գործը ոսկերչական ճշգրտությամբ է անում։

 

Լրահոս

Դիտել ավելին