Կարևոր իրադարձություններ

Ո՞ւր է անհետացել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը

21 Ապրիլ, 2016 11:11
Ո՞ւր է անհետացել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը

Ապրիլյան քառօրյա պատերազմից ընթացքում հազարավոր բողոքի ցույցեր եղան, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տաբեր երկրներում:

Այդ օրերի ընթացքում մեղադրանքներ հնչեցին ՝  ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, իշխանության մյուս ներկայացուցիչների, Ռուսաստանի դաշնության դեմ, քանի որ նա համարվելով մեր պետության ռազմավարական դաշնակից, շարունակում է զենք վաճառել  Ադրբեջանին:

Նախարար Էդվարդ Նալբանդյանի անհետացումը բոլորը նկատեցին, հասարակության պայքարող զանգվածը շարժվեց դեպի Ռուսաստանի դեսպանատուն, ԱԳՆ շենք, բայց ոչ ոք չարձանագրեց, որ Նալբանդյանից հետո անհետացողների շարքը՝ այս պարագայում, գլխավորում է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ով այս օրերին ակտիվ գործունեություն ծավալելու և իր մասին հիշեցնելու փոխարեն անհետացել է:  

Դեսպան Եսայանի աշխատանքը կատարում են հայաստանյան իշխանությունները մեկնելով Ռուսաստանի դաշնություն: Այս դեպքում հարց է առաջանում՝ մեզ անհրաժեշտ է ՌԴ-ում  ունենալ  դեսպան, որը ոչ մի աշխատանք չի կատարում:

Տեղական իշխանություններին մեղադրելուց բացի մեղադրանքներ պետք է հնչեն նաև այն դեսպանների հասեցին, ովքեր տաքուկ երկրներում իրենց հանգիստն են վայելում, և ոչ մի քայլ չեն ձեռնարկում Հայաստանի օգտին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կայքէջի գլխավոր նորությունները վերջին անգամ թարմացվել է 2015թ.-ին՝ Ամանորի ուղերձն է: Ոչ մի տող ապրիլյան քառօրյա պատերազմի, Ադրբեջանի վայրագությունների, զոհված բնակիչների, զոհված հայ հերոսների մասին, ոչ մի նշույլ անգամ չկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին