Կարևոր իրադարձություններ

Հայաստան այցի ընթացքում Լավրովի առանցքային թեմաներից մեկը լինելու է ԼՂ-ում իրավիճակը

21 Ապրիլ, 2016 11:02
Հայաստան այցի ընթացքում Լավրովի առանցքային թեմաներից մեկը լինելու է ԼՂ-ում իրավիճակը

Այսօր Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Երևանում Լավրովը ապրիլի 22-ին կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրում է TASS-ը:

Երկու երկրների նախարարները քննարկելու են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ հաշվի առնելով վերջին սրացումները:

Մոսկվայում նշում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման թեման դառնալու է կենտրոնականներից մեկը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին