Կարևոր իրադարձություններ

Գլենդելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայաստան. բաց վերք» ցուցահանդեսը

21 Ապրիլ, 2016 10:49
Գլենդելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայաստան. բաց վերք» ցուցահանդեսը

Ամերիկյան Գլենդել քաղաքի պաշտոնյաները և համայնքի ղեկավարներն օրերս Brand գրադարան-արվեստի կենտրոնում ցուցահանդես են բացել, որը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին, գրում է Los Angeles Times-ը։

 

Շաբաթ օրը «Հայաստան. բաց վերք» ցուցահանդեսի բացմանն այցելել է մոտ 500 մարդ։ Այն բաց կլինի մինչև հունիսի 11-ը։

 

Քաղաքի գրադարանի, արվեստի և մշակույթի բաժնի և Հայ-ամերիկյան թանգարանի համագործակցությամբ ներկայացված ցուցահանդեսը դիտելու համար հարկավոր է 30-45 րոպե։ Այն ցուցադրվում է Գլենդելում Մեխիկոյի հիշողության և հանդուրժողականության թանգարանում ցուցադրվելուց հետո։

 

«Հայաստան. բաց վերք» ցուցահանդեսն առանձնակի նշանակություն կունենա գրեթե ամեն հայի համար, ասել է թանգարանի գործադիր կոմիտեի անդամ Զավեն Կազազյանը։ Հիշելով ցուցահանդեսի անվանումը՝ նա ասել է, որ Հայաստանի պատմության մեջ այդ հատվածը դեռ «բաց վերք» է, որովհետև թուրքերը չեն ընդունում իրենց գործած վայրագությունները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին