Կարևոր իրադարձություններ

Ըստ ՆԱՍԱ-ի փորձագետի` Հայաստանում ռազմական տեխնիկա արտադրելը շատ ռեալ է. «ՀԺ»

21 Ապրիլ, 2016 09:05
Ըստ ՆԱՍԱ-ի փորձագետի` Հայաստանում ռազմական տեխնիկա արտադրելը շատ ռեալ է. «ՀԺ»

Ամերիկայի հայ գիտնականների եւ ինժեներների խորհրդի (AESA) ղեկավար կազմի անդամ, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի էլեկտրոինժեներ Ռիչարդ Օհանյանը ապրիլյան պատերազմի ֆոնին ՀՀ ղեկավարության ուշադրությունն է հրավիրում ՀՀ-ում ռազմական տեխնոլոգիաների արտադրություն կազմակերպելու անհրաժեշտության վրա:

Պարոն Օհանյան, գիտեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում ապրիլի սկզբին: 2015 թ. երբ դուք Երեւանում էիք, հարցազրույցներից մեկում խոսել էիք Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի ստեղծման մասին եւ նշել էիք, որ որ դա ռազմավարական արժեք ունի Հայաստանի համար: Որքանո՞վ է ռեալ նման ծրագրի իրականացումը:

Բարց հարց է, բայց, իմ կարծիքով, դա շատ ռեալ է: Այո, գիտահետազոտական աշխատանքները եւ ժամանակների պահանջը, նաեւ պատերազմներն ազդում են որեւէ երկրում որեւէ ոլորտի արագ զարգացման վրա: Բացի այդ, մասնագետները, որ աշխատում են համարյա նույն ոլորտների շրջանակներում, կարող են արագորեն իրենց գիտական ներուժն օգտագործել  նմանատիպ ոլորտների զարգացման համար: Ցանկացած էլեկտրոնային ինժեներ, որ աշխատում է բջջային հեռախոսների կամ պլանշետների դիզայնով եւ արտադրությամբ, կարող է աշխատել նաեւ ռադարների դիզայնով: Նրանք, որոնք աշխատում են արբանյակների դիզայնով, կարող են նաեւ աշխատել դրոնների դիզայնով: Հայաստանում այսօր կան բավարար չափով գիտնականներ եւ ինժեներներ, որոնք կարող են սկսել հենց Հայաստանում զբաղվել տիեզերական տեխնոլոգիական ոլորտով: Իսկ եթե ուզում ենք լուրջ արդյունքների հասնել, պետք է պետական եւ անձնական բիզնեսների լուրջ ռեսուրսներ տրամադրվեն՝ սատեղծելու համար փձորձ եւ գիտելիքների կուտակում, որը կհանգեցնի Հայաստանում տիեզերական տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներուժը ռազմական տեխնիկա արտադրելու հարցում:

Հայաստանն ավելի շատ պետք է զարգանա այս ուղղությամբ: Պետք է ծրագրեր մշակել եւ աշխատանքի անցնել, որպեսզի մեր արտադրանքների որակը բարձրացնենք եւ կարողանանք գլոբալ մասշտաբում մրցակցել մյուս երկրների հետ: ՀՀ-ն ուրիշ ելք չունի, բացի այն, որ լուրջ ներդրումներ անի գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում: Գիտությունն ու տեխնոլոգիան Հայաստանում չի կարելի զարգացնել գեղեցիկ խոստումներով միայն, դա լուրջ ռեսուրսներ եւ բյուջե է պահանջում: 1961 թվականին Կոնգրեսում Քենեդիի հայտնի ելույթից հետո, երբ ամերիկացիները նպատակ դրեցին մարդի իջեցնել Լուսնի վրա, միայն ՆԱՍԱ-ի բյուջեն Ամերիկայի բյուջեի մոտ 5 տոկոսն էր, չհաշված ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի բնագավառում աշխատող ընկերություններում ծախսվող գումարները:  Դա բավական լուրջ հանձնառություն եւ գումար էր այն ժամանակվա չափանիշներով:

Այսօր, երբ նոր տեխնոլոգիաները, պրոֆեսիոնալիզմը եւ գիտությունն է օգտագործվում ռազմական աշխարհում վերջին սրենդի զենքեր արտադրելու համար, չի կարելի միայն կամավորներով, աղոթքներով կամ հայրենասիրական ոգով կռվել այդ զենքերի դեմ: Այս 4-5 օրվա պատերազմում մենք մեծ գին վճարեցինք եւ ապագա պատերազմներում էլ վճարելու ենք, եթե չփոխենք իրավիճակը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին