Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զինուժը հրադադարը առավել ակտիվ խախտել է Հադրութի, Ակնայի եւ Մարտակերտի ուղղություններով

21 Ապրիլ, 2016 09:00
Ադրբեջանի զինուժը հրադադարը առավել ակտիվ խախտել է Հադրութի, Ակնայի եւ Մարտակերտի ուղղություններով

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:  Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարեւելյան (Հադրութ), արեւելյան (Ակնա) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Հյուսիսարեւելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին