Կարևոր իրադարձություններ

Դեռևս 14 բանկ չի բավարարում ԿԲ պահանջին. «168 Ժամ»

21 Ապրիլ, 2016 07:35
Դեռևս 14 բանկ չի բավարարում ԿԲ պահանջին. «168 Ժամ»

Արմսվիսբանկը դարձել է արդեն 7-րդ հայաստանյան բանկը, որը բավարարում է Կենտրոնական բանկի պահանջին։ Խոսքը ընդհանուր (նորմատիվային) կապիտալի ընդհանուր մեծության մասին է։

Հիշեցնենք, որ ԿԲ-ն նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձրել է 30 մլրդ դրամ, և գործող բանկերը պետք է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը կա՛մ իրենց նորմատիվային կապիտալը համապատասխանեցնեն նոր պահանջին, կա՛մ միաձուլվեն (վաճառվեն) այլ բանկերի հետ, կամ էլ վերածվեն վարկային կազմակերպությունների։

ԿԲ պահանջի ընդունման պահին 30 մլրդ-ի շեմին համապատասխանում էին գործող 21 բանկերից 5-ը՝ Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Արդշինբանկը և HSBC Հայաստան բանկը։ 2015 թվականն ամփոփելուց հետո այս հնգյակին միացավ նաև Ինեկոբանկը։

Իսկ 2016 թվականին ԿԲ շեմը հաղթահարած բանկերի թիվն ավելացել է ևս մեկով. Արմսվիսբանկը իր նորմատիվային կապիտալը հասցրել է 30.3 մլրդ դրամի։ ԿԲ նոր շեմին մոտ է նաև Հայբիզնեսբանկը՝ 25.7 մլրդ դրամ նորմատիվային կապիտալով։

Մանրամասները` թերթի այսօրվա համար:

 

Լրահոս

Դիտել ավելին