Կարևոր իրադարձություններ

Սարգիս Արամյանին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հարկադրաբար հեռացել է սոցապահովության տարածքային ծառայության պետը. «Հրապարակ»

21 Ապրիլ, 2016 07:00
Սարգիս Արամյանին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հարկադրաբար հեռացել է սոցապահովության տարածքային ծառայության պետը. «Հրապարակ»

Թալինի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հարկադրաբար հեռացել է սոցապահովության տարածքային ծառայության պետ, անկուսակցական Վորոշ Խաչատրյանը։ Այս ընտրությունները դարձել էին նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի համար կենաց-մահու խնդիր, նա ՀՀԿ վերնախավին հորդորում էր միջոցներ ձեռնարկել «անհնազանդներին»՝ ՀՀԿ թեկնածուի համար չաշխատողներին պատժել։ Ընտրություններից 1 շաբաթ առաջ 3 նախարարների ուղեկցությամբ Թալինի ՀՀԿ շտաբ էր այցելել Հովիկ Աբրահամյանը։ Այդ օրն էլ հրահանգվել է Վորոշ Խաչատրյանին զգուշացնել՝ կամ ակտիվ աշխատում ես գործող քաղաքապետի համար, կամ դիմում ես գրում, հեռանում։ Խաչատրյանը, լինելով մարզում հարգված ու հեղինակություն վայելող անձ եւ չցանկանալով կամակատար դառնալ, դիմում է գրել։ Հիշեցնենք՝ նա առաջադրվել էր Թալինի քաղաքապետի նախորդ ընտրություններում։

 

Լրահոս

Դիտել ավելին