Կարևոր իրադարձություններ

Քառօրյա պատերազմը Ալիևի կողմից հանցագործություն էր սեփական ժողովրդի հանդեպ. ադրբեջանցի քաղաքագետի սենսացիոն հարցազրույցը .ArmLur.am

20 Ապրիլ, 2016 23:27
Քառօրյա պատերազմը Ալիևի կողմից հանցագործություն էր սեփական ժողովրդի հանդեպ. ադրբեջանցի քաղաքագետի սենսացիոն հարցազրույցը .ArmLur.am

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ, Ադրբեջանի կառավարության նախկին ղեկավար Ռամիս Յունուսը հարցազրույց է տվել «Ադրբեջան Սաատի» ռադիոկայանի ռուսական բյուրոին՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «չորսօրյա պատերազմի» մասին:

– Հայաստանի հետ «չորսօրյա պատերազմից» առաջ հրապարակվեցին Պանամայի օֆշորներում Ալիևի ընտանիքի հաշիվներին պատկանող փաստաթղթեր: Եվ ընդամենը մեկ օր անց սկսվեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Ի՞նչ եք կարծում, դա՞ էր պատերազմի պատճառը, կամ «Պանամական փաստաթղթերից» շեղելու՝ երկրի իշխանությունների ցանկությունը:

– Ձեր հարցի պատասխանը մակերեսային է, հարկ է հիշել միայն Իլհամ Ալիևի նախագահության 12 տարիները, որի ընթացքում Ադրբեջանում ոչ միայն ոչինչ չբարելավեց, այլև, հակառակը, երկրում իրավիճակն ավելի վատթարացավ, ներառյալ՝ մարդու իրավունքներն ու Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների պաշտպանությունը: Տեսեք՝ ադրբեջանական բանտերը լցված են քաղբանտարկյալներով, երկրում այլակարծություն է, գրեթե ամբողջությամբ ոչնչացված է քաղաքացիական հանրությունը, կոռուպցիան զավթել է բոլոր կառույցները, բյուջեն թալանվում է, նավթադոլարներից շահույթն անցնում է Ալիևների ընտանիքին և նրա շրջապատին: Եվ դա միլիարդավոր դոլարներ են: Եվ այդ իսկ պատճառով թալանված գումարները ներդրվում են օֆշորային ընկերություններում երկրից դուրս: Սակայն ինչպես տեսնում եք, ամեն ինչ բացահայտվում է: Եվ նման իրավիճակ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում:

-Ո՞ւմ է ձեռնտու այդ «չորսօրյա պատերազմը», որը հաղթանակի չհանգեցրեց, այլ մեծաթիվ կորուստներ եղան Ադրբեջանի կողմից: Ո՞վ խանգարեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հարձակում գործել Խանքենդիի վրա: Ով մոռացել է, հիշեցնեմ, որ այն նույն մարդն է, ով հիշվեց նրանով, որ այդ կառույցի մասն օգտագործեց 2003 և 2005 թթ. երկրում բնակչության զանգվածային ցույցերը ճնշելու համար:

-Ուրիշ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Ադրբեջանում վերջնականապես հասկանան, որ այդ ընտանիքն օգտագործում է Ղարաբաղի թեման միայն իր իշխանությունը պահպանելու համար՝ շահարկելով համընդհանուր ցավը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/518780/ 

 

Լրահոս

Դիտել ավելին