Կարևոր իրադարձություններ

ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտության թեման

20 Ապրիլ, 2016 22:33
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտության թեման

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը և Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆֆտը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության թեման: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությանը:

Քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակը:

Ինչպես հաղորդվում է, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի լուծման համագործակցության ձևերի մասին: Բացի այդ, հանդիպմանը խոսել են նաև Մոլդովայի և Վրաստանի իրավիճակի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին