Կարևոր իրադարձություններ

Ստավանգեր. Արոնյանը 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց

20 Ապրիլ, 2016 22:22
Ստավանգեր. Արոնյանը 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց

  Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

 

Այսօր տեղի ունեցած 2-րդ տուրում հայ շախմատիստը ոչ-ոքի է խաղացել Նորվեգիան ներկայացնող Նիլս Գրանդելիուսի հետ:  Կողմերը պարտիայի 31-րդ քայլին համաձայնվել են ոչ-ոքի արդյունքին:

 

Ոչ-ոքի է ավարտվել նաեւ Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) պարտիան, իսկ մնացած պարտիաները դեռ չեն ավարտվել:

 

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը նույնպես ոչ-ոքի էր խաղացել:

 

Լրահոս

Դիտել ավելին