Կարևոր իրադարձություններ

Հերմինե Նաղդալյանը՝ իր և Ագրամունտի հանդիպման մասին

20 Ապրիլ, 2016 21:32
Հերմինե Նաղդալյանը՝ իր և Ագրամունտի հանդիպման մասին

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպում է ունցել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ :

« Քննարկել ենք այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի ԵԽԽՎ-ում, և հատկապես ապրիլյան պատերազմից հետո Ագրամունտի  կատարած հայտարարության վերաբերյալ»:  Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ հիմնականում խոսվել է այն մասին, որ ԵԽԽՎ բավականին շատ հեռացել է իր առաքելությունից՝ այն խնդիրներից և դաշտից, որն իր հարցադրումների շրջանակում է: «ԵԽԽՎ –ն դարձել է այն հարթակը, ուր հայկական և ադրբեջանական պատվիրակություններն անընդհատ փոխանակում են միմյանց նկատմամբ ինչ-որ հրաձգություններ, սա նորմալ վիճակ չէ»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ երկուշաբթի օրը՝ բյուրոյի նիստի ժամանակ, երբ բարձրաձվեց ապրիլյան պատերազմի հարցը, բյուրոյի անդամերը նշեցին, որ բնական է՝ բոլորին անհանգստացրել են այն սրացումները, բայց անհանգստություն կա այն իմաստով, որ ԼՂՀ հարցը ԵԽԽՎ-ում արծարծվելու պարագայում ունենում է այնպիսի զարգացումներ, որոնք անցանկալի են կողմերի համար, որոնք կարող են օգտագործվել իրավիճակի սրման վրա, ուստի  պատվիրակները ձեռնպահ են մնում այս ամենից:  

 

Լրահոս

Դիտել ավելին