Այն, թե որքան կարևոր է սանրվածքը, ինքներդ էլ գիտեք, հաճախ սանրվածքի փոփոխությունը մարդուն անճանաչելի է դարձնում: Ճիշտ ընտրված սանրվածքը կարող է թաքցնել դեմքի թերությունները և հակառակը, սխալվելու դեպքում՝ կարող է առավել արտահայտիչ դարձնել դրանք:
Wnews.am-ն այսօր կօգնի պարզել, թե ինչպիսի սանրվածք է համապատասխանում հենց ձեզ:
Օվալ դեմքի կառուցվածք . Եթե ձեր ճակատն ու ծնոտի հատվածը միևնույն լայնության են և դուք ունեք ընդգծված այտոսկրեր, ապա մենք ձեզ շնորհավորում ենք: Օվալ դեմքի կառուցվածքը համարվում է իդեալական, դուք կարող եք ընտրել գրեթե յուրաքանչյուր տեսակի սանվածք, դիմահարդարում և զարդեր: Ահա այդպիսի դեմքի կառուցվածք ունեցող կանանց մի քանի օրինակ:
Կլոր դեմք. Եթե ձեր ծնոտի հատվածն ու այտոսկրերը հավասար լայնությունն ունեն և ձեր ճակատը նեղ է: Ձեր խնդիրն է սանվածքի միջոցով վիզուալ «երկարացնել» դեմքը: Դեմքն ավելի նեղ կերևա ասիմետրիկ սանրվածների դեպքում, բացի այդ, ձեզ կհամապատասխանեն բարձր սանրվածքները: Կլոր դեմքով կանանց շատ է սազում դիմացի հատվածը սուր՝ կառե սանրվածքը, փարթամ լոքոնները, որոնք ծածկում են դեմքը երկու կողմից, կարող եք ընտրել նաև կողքի հատվածից բացված սանրվածքները: Ահա մի քանի օրինակ:
Եռանկյուն դեմք. Եթե ձեր դեմքի վերևի հատվածը՝ այտերից դեպի ճակատը ավելի լայն է քան ներքևի՝ ծնոտային հատվածը: Այսպիսի դեմքի կառուցվածք ունեցող կանանց համար լավագույն տարբերակը երկար կառեն է կամ մազերը մինչև ուսերը, խորհուրդ չի տրվում ընտրել երկար սանրվածքներ: Փոքրիկ մազափունջը ևս լավ որոշում է, այն կծածկի վերևի լայն հատվածը, միայն թե մազափունջն իսկպաես պետք է փոքրիկ լինի, շատ խիտ լինելու դեպքում այն հակառակ էֆեկտը կթողնի: Կարող եք ընտրել կասկադ կոչվող սանրվածքը՝ այն կարող է լինել ինչպես ուղիղ մազերի դեպքում, այնպես էլ՝ լոքոնների:
Քառակուսի դեմք. Եթե ծնոտի հատվածը քառակուսի է , իսկ դեմքը՝ լայն: Օգնության է գալիս անհավասար բոբ սանրվածքը, մազերի դեպքում ընտրեք կասկադը կամ ասիմետրիկ ծայրերով սանրվածքները: Խորհուրդ չի տրվում ամբողջությամբ հետ տանել մազերը՝ բացելով դեմքը, թող այն մասամբ բաց լինի, այնպես, ինչպես արել է Պերիս Հիլթոնը:
Երկար դեմք. Եթե ունեք, բավական բարձր, ընդգծված այտոսկրեր, իսկ ճակատի և ծնոտի լայնությունը գրեթե հավասար է: Մազերի իդեալական երկարությունն այս դեպքում ծնոտից մի փոքր ներքեւ սանրվածքն է: Անհրաժեշտ է խուսափել շատ բարձր սանրվածքներից, շատ կարճ սանրվածքներից, ամբողջությամբ դեմքը բաց սանրվածքներից և չափազանց կարճ մազափնջից: Այսպիսի դեմքի կառուցվածք ունեցող կանանց սազում է միջին չափսի բոբը՝ լոքոններով, մինչև ծնոտի հատվածքը հասնող կասկադ սանրվածքը կամ երկար մազափունջը: