Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում շոգի պատճառով զոհերի թիվն անցել է 150-ից

20 Ապրիլ, 2016 22:05
Հնդկաստանում շոգի պատճառով զոհերի թիվն անցել է 150-ից

Հնդկաստանում շոգ եղանակից զոհերի թիվն անցել է 150-ը, հայտնել է News18 հեռուստաալիքը: Ավելի վաղ տեղեկացրել էին 130 զոհերի մասին:

Ապրիլի սկզբից Թելանգալա նահանգում մահացել է ավելի քան 100 մարդ, ևս 45-ը մահացել է Օդիշա նահանգում և մի քանի տասնյակ մարդ էլ Անդհրա Պրադեշում:

Մի քանի շրջաններում գրանցվել է 46 աստիճանից բարձր ջերմաստիճան:

Օդիշեյում շոգի պատճառով մինչև ապրիլի 16-ը փակվել են դպրոցները, իսկ Թելանգանում դպրոցականներին արձակուրդ են տվել մեկ շաբաթ ավելի վաղ: Մի քանի շրջաններում առկա է ջրի սակավություն:

Հնդկաստանի օդերևութաբանական գործակալությունը մարտի 31-ին նախազգուշացրել էր, որ այս տարի ապրիլից հունիս շոգի սեզոնում ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու:

 

Լրահոս

Դիտել ավելին