Կարևոր իրադարձություններ

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 600-ի

20 Ապրիլ, 2016 21:54
Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 600-ի
Ապրիլի 16-ին Էկվադորի Հանրապետությունում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 600-ի: Այդ մասին հայտնում է հարավամերիկյան պետության կառավարությունը: Ներկայում ճանաչվել և ազգականներին են փոխանցվել 518 զոհվածների մարմիններ: Բնության այս հարվածին զոհ դարձածների շարքում կան նաև տասնյակ օտարերկրացիներ, այդ թվում՝ Կոլումբիայի, Իռլանդիայի քաղաքացիներ, ինչպես նաև 3 բժիշկներ Կուբայից: Հայտնի է նաև, որ երկրաշարժից վնասվածքներ են ստացել ավելի քան չորս հազար մարդ: Էկվադորին երկրաշարժի հասցրած վնասը հասնում է մոտ 3մլրդ դոլարի, որը կազմում է երկրի Համախառն ներքին արդյունքի 3%-ը: Հետևաբար երկրի վերականգնումը կտևի տարիներ: Այս մասին հայտնեց Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան՝ ցավով նշելով նաև մարդկային կորուստների մասին: Առավել տուժած շրջաններն են Մանաբին և Էսմերալդասը, որտեղ ակտիվ վերականգնողական աշխատանքներ են տարվում, օգնություն են ցուցաբերում նաև հարևան երկրները, ՄԱԿ-ի միջազգային գրասենյակը: Երկրում ձևավորված կամավորականներ, բժիշկների խմբեր են մեկնում տուժած տարածքներ՝ հնարավորինս օգնություն ցուցաբերելու վիրավորներին: Էկվադորի Կառավարությունն իր շնորհակալությունն է հայտնում բոլորին այս դժվար պահին իրենց կողքին լինելու, սատարելու և մեջ օգնություն ցուցաբերելու համար:
News Ecuador
 

Լրահոս

Դիտել ավելին