Կարևոր իրադարձություններ

Կարապետյաններին չեզոքացնելու խնդիրը

26 Հոկտեմբեր, 2015 15:39
Կարապետյաններին չեզոքացնելու խնդիրը

Lragir.am-ը գրում է. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է, թե կարծում է, որ իրենց կհաջողվի ժողովրդին համոզել Սահմանադրության փոփոխության «Այո»-ի հարցում: Կարեն Կարապետյանը Այո-ի ՀՀԿ-ական շտաբի պետի տեղակալն է, վեց տեղակալներից մեկը, իսկ շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն է:

 

Սակայն, Կարեն Կարապետյանի դերակատարումն իհարկե էական է ոչ թե շտաբի պետի տեղակալի կարգավիճակի, այլ Հայաստանի էլցանցերի սեփականատիրոջ: Ինչպես հայտնի է, էլցանցերը գնել է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը Կարեն Կարապետյանի եղբայրն է:

 

Այդպիսով, Կարապետյանների նոր կարգավիճակը թերեւս ավելին է, քան Այո-ի շտաբի պետի տեղակալը՝ նրանք առանցքային, ռազմավարական նշանակության օբյեկտ են ձեռք բերել, որը մինչ այժմ եղել է Հայաստանի իշխանական համակարգի զարկերակներից մեկը:

 

Օրերս, երբ հայտարարվեց Հայաստանի քաղաքական կյանքում Արա Աբրահամյանի՝ մեկ այլ ռուսաստանցի հայ մեծահարուստի մուտքի մասին, հայտարարություն տարածեց նաեւ էլցանցերի նոր սեփականատերը, ասելով, որ 3 միլիոն բնակչության շահն իր համար ավելի կարեւոր է, քան մի քանի արտոնյալների շահը: Կարապետյանները հայտարարում էին, որ արդիականացնելու են էլցանցերն ու ցանցեր-հասարակություն հարաբերությունը:

 

Էլցանցերն ու հանրության հետ այդ կառույցի հարաբերությունն արդիականացնելը փաստացի նշանակում է կտրել Հայաստանի կոռուպցիոն համակարգի զարկերակներից մեկը: Կգնա՞ համակարգի հետ սերտ հարաբերությամբ առնչվող Կարապետյանների ընտանիքը այդ քայլին, թե՞ արդիականացումը կլինի առավելապես ցուցանակային, առերեւույթ գործընթաց, պարզապես կոռուպցիոն ռիսկերը քողարկելու նպատակով:

 

Այդ համատեքստում հետաքրքիր է, թե այդ ցանցային, ռազմավարական ռեսուրսը ինչ դերակատարում է ունենալու հենց Այո-ի հարցում: Ընդ որում, խոսքը թե ֆինանսական, թե վարչական դերակատարման մասին է:

 

Դե ֆակտո, այդ հարցում Կարապետյանները կաշկանդված չեն «արդիականացման» հեռանկարով կամ խոստումով, որովհետեւ մեկ ամիսը հասկանալիորեն շատ քիչ ժամանակ է ցանցերի արդիականացման իսկապես բարդ գործի համար: Այսինքն, դեկտեմբերի 6-ի հանրաքվեն միանգամայն հնարավոր է վերագրել հին «կորուստների» վրա:

 

Առավել եւս, որ դա շատ կարեւոր հանգամանք է լինելու իշխող համակարգի տրամաբանության տեսանկյունից: Բանն այն է, որ Կարապետյանները, չնայած իշխող համակարգի հետ տարաբնույթ սերտ առնչությանը, այդուհանդերձ համակարգի գրեթե չվարկաբեկված, աղմկոտ պատմությունների մեջ չհայտնված թեւ են, այդ իմաստով զգալի առավելություն ունենալով ներիշխանական մի շարք թեւերի կամ բեւեռների հանդեպ: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին