Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի ապագան համադաշնությունն է. Դոնեցկի Ազգային Հանրապետություն

20 Ապրիլ, 2016 20:22
Ուկրաինայի ապագան համադաշնությունն է. Դոնեցկի Ազգային Հանրապետություն

Դոնեցկի Ազգային Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն վստահ է, որ Ուկրաինայի ապագան համադաշնությունն է: Նա այսօր առաջին անգամ անց է կացրել մամլո ասուլիս ուկրաինական Խարկով շրջանի բնակիչների հետ: Համացանցով հեռարձակումը կազմակերպել է Դոնեցկի լրատվական գործակալությունը:

«Վերջին տարիների պատմությունը ցույց է տալի, որ անհնարին ոչինչ չկա»,- հայտարարել է նա` պատասխանելով Ուկրաինայի հետ միավորման հնարավորության մասին հարցին:- Հասկանալի է, որ Կիևի ներկայիս գործող իշխանությունը ունակ չէ այդ քայլին: Գլխավոր հարցն այն է, թե ինչպիսի սկզբունքների հիման վրա կարող է ՈՒկրաինան նորից միավորվել:

Ես կարծում եմ, որ բոլոր շրջանները պետք է նախ որոշակի ինքնավարություն ստանան, մշակեն կյանքի սեփական կանոնները, որոնք կհամապատասխանեն իրենց ավանդույթներին և ապագայի մասին պատկերացումներին, իսկ հետո նրանք բոլոր կարող են վերամիավորվել ՈՒկրաինայի մեջ»,- նշել է Զախարչենկոն` հավելելով, որ միավորումը կարող է լինել դաշնային, բայց առավել հավանական է համադաշնության տարբերակը: 

 

Լրահոս

Դիտել ավելին