Կարևոր իրադարձություններ

Շավարշ Քոչարյանն ընդունել է եզդիների և ասորիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

20 Ապրիլ, 2016 19:22
Շավարշ Քոչարյանն ընդունել է եզդիների և ասորիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

 Ապրիլի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ԱԳՆ-ում ընդունել է Հայաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի եզդիական և ասորական համայնքային կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

 

Եզդիների և ասորիների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից իրենց համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև այն ջանքերի, որոնք գործադրվում են միջազգային ասպարեզում Մերձավոր Արևելքում եզդիների և ասորիների նկատմամբ իրականացվող տեղահանություններին, հալածանքներին և ջարդերին վերջ դնելու համար:


Նախարարի տեղակալը, ընդգծելով դարավոր բարեկամության ավանդույթ ունեցող եղբայրական եզդի և ասորի ժողովուրդների հետ հարաբերությունների առկայությունը, հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործությունները կանխելու և ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:


Քննարկվել են բարեկամական ժողովուրդների տարբեր ոլորտներում հարաբերությունների առավել սերտացման հնարավորությունները:
  

 

Լրահոս

Դիտել ավելին