Կարևոր իրադարձություններ

Հայկական դիվիզիոնները երեք անգամ քիչ կրակով հաղթել են բանակային մակարդակի հրետանային խմբավորումներին

20 Ապրիլ, 2016 19:14
Հայկական դիվիզիոնները երեք անգամ քիչ կրակով հաղթել են բանակային մակարդակի հրետանային խմբավորումներին

Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ  ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումները ևս  չափազանց բարձր արդյունքներ են գրանցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մի փոքրիկ դիտարկում «Զենք չունենք շարքից».

Մարտական գործողությունների ինտենսիվությունն աննախադեպ էր լոկալ պատերազմների համար: Հրետանու մասով մենք արդեն նշել ենք դա, հայ հրետանավորները հրաշքներ են գործել: Խորհրդային դասական ռազմագիտության լեզվով ասած՝ հայկական կողմից գործել է գնդային և դիվիզիայի հրետանային խմբեր, հիմնականում՝ դիվիզիոններ, որոնք իրենց երեք անգամ քիչ կրակով հաղթել են բանակային մակարդակի հրետանային խմբավորումներին:

Սակայն գրեթե չի խոսվում հայկական ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների աշխատանքի մասին: Նրանք ևս չափազանց բարձր արդյունքներ են գրանցել: Այս օրերին համեմատականներ կատարեցի և մեր կողմից խոցված կամ վնասազերծած 14 ԱԹՍ, որից մի քանիսը մարտական, ցուցանիշը ըստ էության ևս աննախադեպ է:

Հ.Գ. դեռ շատ դետալներ կբացվեն, մանրամասն կվերլուծվեն և այդ էմոցիոնալ գնահատականների փոխարեն իրենց տեղը կգտնեն փորձագիտական գնահատականները»,-գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին