Կարևոր իրադարձություններ

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմ մտցնել

20 Ապրիլ, 2016 19:54
Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմ մտցնել

Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է Ուկրաինայի քաղաքացիների համար դեպի ԵՄ երկրներ առանց մուտքի վիզայի ռեժիմ սահմանել: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում նշվում է, որ Ուկրաինան պետք է մտցնել այն պետությունների ցուցակի մեջ, որի քաղաքացիները կարող են Եվրոպա մտնել առանց վիզայի: Առաջարկությունն արդեն ուղարկվել է ԵՄ Խորհուրդ և Խորհրդարան:

Եվրահանձնաժողովը անցյալ տարի հաստատել էր ուկրաինական իշխանությունների կողմից Վիզայի ազատականացման գործողությունների պլանի կատարումը և խորհուրդ էր տվել ԵՄ Խորհրդին 2016 թ-ին Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմ սահմանել:

Նշենք, որ Վիզայի ազատականացման գործողությունների պլանը ԵՄ-ն Ուկրաինայի իշխանություններին էր առաջարկել 2010 թ-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին