Կարևոր իրադարձություններ

Սիրիական պատվիրակության ղեկավարը հրաժարվել է քննարկել Ասադի դերը միասնական կառավարության կազմում

20 Ապրիլ, 2016 19:34
Սիրիական պատվիրակության ղեկավարը հրաժարվել է քննարկել Ասադի դերը միասնական կառավարության կազմում

 Ժնևում ընթացող միջսիրիական բանակցություններում սիրիական կառավարական պատվիրակությունը գլխավորող Բաշար Ջագարին հրաժարվել է քննարկել դերակատարությունը, որը երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է ունենա ազգային միասնության կառավարության կազմում։


«Կառավարությունն ու նախագահի ինստիտուտը տարբեր հասկացություններ են»,-հայտարարել է նա՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
 

Ավելի վաղ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները դարձյալ պահանջել էին, որ Ասադը ոչ միայն հեռանա, այլև դատարանի առաջ կանգնի։

 

Լրահոս

Դիտել ավելին