Կարևոր իրադարձություններ

Տարիներ անց մարդկությունը կհրաժարվի նավթից, գազից և ածխից

20 Ապրիլ, 2016 18:22
Տարիներ անց մարդկությունը կհրաժարվի նավթից, գազից և ածխից

Ներկայում ավանդական համարվող էներգիայի աղբյուրներն արդեն առաջիկա տասնամյակում կարող են կորցնել արդիականությունը: Նման կարծիք է հայտնել բրիտանական Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Բենջամին Սովաքուլը: Բրիտանացի մասնագետը հայտարարել է, որ մարդկությունը կհրաժարվի նավթից, գազից եւ ածխից՝ էներգիայի ավելի էկոլոգիական աղբյուրների անցնելու համար:

Նրա խոսքով, փայտից ածխի անցնելու համար մարդկությունից 160 տարի պահանջվեց, իսկ սահուն կերպով էլեկտրականության անցնելու համար եվրոպացիները 47-69 տարի ծախսեցին:

Մասնագետները համաձայն են, որ դա հնարավոր է, սակայն «սեւ ոսկի» վաճառողներն անպայման կփորձեն հնարավորինս հետաձգել այդ գործընթացը, քանի որ նավթից եւ գազից ստացված եկամուտներն իսկապես հսկայական են:

 

Լրահոս

Դիտել ավելին