Կարևոր իրադարձություններ

Նրբերշիկը ամենահզոր քաղցկեղածին մթերքներից մեկն է

24 Ապրիլ, 2016 18:50
Նրբերշիկը ամենահզոր քաղցկեղածին մթերքներից մեկն է

Շատերը պատկերացում չունենա անգամ, որ իրենց ամենասիրելի մթերքներից մեկը՝ նրբերշիկը, պարունակում է  անհավանական քանակությամբ վնասակար բաղադրիչներ:


Միայն հետխորհրդային երկրներում ամեն ամառ   մարդիկ օգտագործում են 7 միլիարդ  նրբերշիկ: Սակայն շատ քչերը գիտեն, թե որքան վնասակար է այն առողջության համար:


Ավանդական նրբերշիկները պատրաստվում են հավի, տավարի կամ խոզի մսից: Սակայն իրականում նրանց պատրաստման համար օգտագործվում են  ոչ որակյալ միս, հիմնականում օգտագործվում է կենդանիների ոտքերը, մաշկն ու մարմնի մի շարք  ոչ ախորժաբեր մասեր, որոնք հզոր մսաղացների շնոհիվ վերածվում են խյուսի: Իհարկե միայն այս ամենը չէ , որ օգտագործվում է նրբերշիկների պատրաստման համար: Այնտեղ ավելացվում է նաև  մի շարք հավելումներ, որոնք ապահովում են համապատասխան համ, օրինակ օսլա, սոյա, նատրիումի գլուտամատ, աղ և այլն:


Եվ այն, որ մենք կարծում ենք, թե նրբերիշիկները իրարից տարբերվում են համային որակով, պայմանավորված ՝ ընդամենը հավելումների առկայությամբ և ոչ թե մսի որակով: Արդյունքում ստացվում է, որ նրբերշիկի հետ զուգահեռ մենք ուտում ենք նատրիումի գլուտամատ և նշված բոլոր հավելումները:


Վարդագույն  երանգ ստանալու համար  նրբերշիկների ու երշիկների մեջ ավելացնում են գունանյութեր, որոնք պատրաստված են որոշակի տեսակի մանր բզեզների թևերից, որոնք եփվում են ամոնիակի օգնությամբ:


Եվ սա միայն այն հավելումներն են, որոնք մենք  գիտենք, իսկ մնացած մասը պիտակի վրա անգամ չի էլ նշվում:
Վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ  երշիկեղենը վնասակար է առողջության համար, քանի որ նրանք 67%-ով բարձրացնում են լյարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:


Երշիկեղենի արտադրության մեջ օգտագործվող  վնասակար հավելումների  մեջ հնարավոր է գտնել  շատ վտանգավոր նիտրիտներ և  նիտրատներ, որոնք հանդիսանում են ենթաստամոքսային  գեղձի, երիկամների ու աղիների քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը:
Քաղցկեղի ինստիտուտի գիտնականների կողմից կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը 1 հատ նրբերշիկի օգտագործումը  բարձրացնում է հաստաղիքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 21%-ով:


Աղբյուրը՝ fithacker.ru

 

Լրահոս

Դիտել ավելին