Կարևոր իրադարձություններ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ՌԴ- ի մարդու իրավունքների աշխատակազմ՝ Լևոն Հայրապետյանի հարցով

20 Ապրիլ, 2016 17:29
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ՌԴ- ի մարդու իրավունքների աշխատակազմ՝ Լևոն Հայրապետյանի հարցով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լևոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության և հսկողության կարիք ունի, և դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության և կյանքի համար:

Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լևոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու և վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին