Կարևոր իրադարձություններ

«Բարսելոնա»-ն պատրաստ է 60 մլն եվրո վճարել Վերատիի տրանսֆերի դիմաց

20 Ապրիլ, 2016 17:00
«Բարսելոնա»-ն պատրաստ է 60 մլն եվրո վճարել Վերատիի տրանսֆերի դիմաց

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է մարզական կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում, այս մասին գրում է La Repubblica-ն։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 60 մլն եվրո առաջարկել Վերատիի տրանսֆերի դիմաց։ Վերատիին կառաջարկվի 6 մլն եվրո տարեկան աշխատավարձ։

Իտալիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2020թ․։ Ֆրանսիայի Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Վերատին 17 խաղ է անցկացրել ու կատարել 2 գոլային փոխանցում։

 

Լրահոս

Դիտել ավելին