Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հետ նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի. Սթոլթենբերգ

20 Ապրիլ, 2016 16:49
Ռուսաստանի հետ նախկին հարաբերություններին վերադարձ չի լինի. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը չեն վերադառնա հարաբերությունների սովորական վիճակի՝ չնայած կողմերի միջև քաղաքական երկխոսության կարևորությանը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Քաղաքական երկխոսությունը երկրների միջև, որոնք կիսում են եվրաատլանտյան տարածքը, անհրաժեշտ է և օգտակար, հատկապես լարվածության ժամանակ, որը մենք ապրում ենք։ Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ մենք վերադառնում ենք հարաբերությունների նախկին վիճակի»,- ասել է Սթոլթենբերգը մշտական ներկայացուցիչների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

 

Լրահոս

Դիտել ավելին