Կարևոր իրադարձություններ

Հանովերում ապրիլի 25-ին կկայանա եվրոպացի առաջնորդների և Օբամայի հանդիպումը

20 Ապրիլ, 2016 16:39
Հանովերում ապրիլի 25-ին կկայանա եվրոպացի առաջնորդների և Օբամայի հանդիպումը

Հանովերում ապրիլի 25-ին կկայանա Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին տեղեկությունը ճեպազրույցում հաստատել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Վիրցը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Նրա խոսքով՝ օրակարգում կլինեն միջազգային քաղաքականության հարցեր։

Ինչպես հստակեցրել են բրիտանացի վարչապետի գրասենյակում՝ առաջիկա հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի Եվրոպայի ներկայիս միգրացիոն ճգնաժամը։ Դրանից զատ, կողմերը կքննարկեն պայքարը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ և ընթացիկ իրավիճակը Լիբիայում։

 

Լրահոս

Դիտել ավելին