Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կանանց թույլ են տվել վարել ռմբակոծիչներ

20 Ապրիլ, 2016 16:20
Չինաստանում կանանց թույլ են տվել վարել ռմբակոծիչներ

Չինաստանի ռազմաօդային ուժերը սկսել են նախապատրաստել կին-օդաչուների՝ վարելու համար FBC-1 կործանիչ-ռմբակոծիչներ: Այս մասին հայտնում է «Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի թերթը»:

Պարբերականը հայտնում է, որ կին-օդաչուների նախապատրաստումն անցկացվում է Չինաստանի հյուսիսարևելյան ռազմաբազայում: Կին-օդաչուներին պատրաստում են լիարժեք մարտական առաջադրանքներ կատարելու համար:

Որպեսզի ղեկավարումն ավելի լավ հարմարեցված լինի կանանց, ինքնաթիռի խցիկի կառուցվածքը որոշվել է փոխել: Թե այն ինչպես կփոխվի՝ չի հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին