Կարևոր իրադարձություններ

Եվրահանձնաժողովն առաջարկել է չեղարկել վիզաներն Ուկրաինայի հետ

20 Ապրիլ, 2016 16:13
Եվրահանձնաժողովն առաջարկել է չեղարկել վիզաներն Ուկրաինայի հետ

Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է չեղարկել Ուկրաինայի քաղաքացիների համար մուտքի վիզաները ԵՄ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Եվրահանձնաժողովի կայքում հայտնված հաղորդագրությունում ասվում է, որ առանց վիզա Եվրոպա մուտքի հնարավորությամբ պետությունների ցանկում Ուկրաինան ներառելու առաջարկն արդեն ուղարկվել է ԵՄ խորհուրդ և Եվրախորհրդարան։

Եվրահանձնաժողովը հիշեցնում է, որ անցած տարի ինքը հաստատել է ուկրաինական իշխանությունների կողմից վիզային ազատականացման գործողությունների պլանի պահանջների կատարումը։

 

Լրահոս

Դիտել ավելին