Կարևոր իրադարձություններ

Սխրանք կարել է համարել նաեւ դիրքի սերժանտ, ժամկետային զինծառայող Տիգրան Հախվերդյանի քայլը

20 Ապրիլ, 2016 16:01
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Սխրանք կարել է համարել նաեւ դիրքի սերժանտ, ժամկետային զինծառայող Տիգրան Հախվերդյանի քայլը

Սխրանք կարել է համարել նաեւ դիրքի սերժանտ, ժամկետային զինծառայող Տիգրան Հախվերդյանի քայլը: Երբ վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը հարցրեց, թե ով է պատրաստ հակառակորդի կողմից գրավված դիրքի մատույցներից դուրս բերել զոհված զինվորի աճյունը, Տիգրանը կամովին ոտքի կանգնեց: Տարածքը նշանառության տակ էր, բայց վաշտի հրամանատարին ու սերժանտին դա հետ չպահեց: Տիգրանին հարցնում եմ` ինչու վտանգեցիր կյանքդ, պատասխանում է` մեր ընկերը, մեր Սաշան պիտի տուն հասներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին