Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը «կծեց» Տիգրան Սարգսյանին

26 Հոկտեմբեր, 2015 15:06
Հեղինակ՝ Մենուա Հարությունյան
Գագիկ Ծառուկյանը «կծեց» Տիգրան Սարգսյանին

Քաղաքականությունից «իր կամքով» հեռացած Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «Կենտրոն» TV-ով մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին «լավություն» անելու ժամանակ «կծեց» նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին`փորձելով ծաղրել տարիներ առաջ Տիգրան Սարգսյանի արտահայտած այն միտքը, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը: 
Փաստորեն, Տիգրան Սարգսյանի մասնագիտական որակները բարձր են գնահատվում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների, համաշխարհային առաջատար տնտեսագետների շրջանում, բայց չեն բավարարում Գագիկ Ծառուկյանի պահանջները.... )
Փաստորեն, Գագիկ Ծառուկյանն «իր կամքով» դուրս է եկել քաղաքականությունից , բայց ուշքն ու միտքը դեռ քաղաքականության մեջ է...
Փաստորեն, Տիգրան Սարգսյանի ԵՏՄ նախագահի պաշտոնում նշանակումն իսկապես դուր չի եկել օլիգարխներին նաև` Գագիկ Ծառուկյանին...

Հ Գ. Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այդչափ գիտելիքներ և փորձ ուներ հասկանալու համար, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը չի կարող շրջանցել Հայաստանը, բայց գործող վարչապետը պարտավոր էր բարոյահոգեբանական խուճապ թույլ չտալ տնտեսական գործիչների շրջանում:
Ի դեպ, նույնն անում է այսօր գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը` փորձելով հանել պանիկան գործարարների տրամաբանությունից, ինչը շատ բնական է:

 

Լրահոս

Դիտել ավելին