Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ի զինյալներն Իրաքում քիմիական զենք են կիրառել քրդերի դեմ

20 Ապրիլ, 2016 15:47
ԻՊ-ի զինյալներն Իրաքում քիմիական զենք են կիրառել քրդերի դեմ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիսում քիմիական զենք են կիրառել քրդական փեշմերգա զինված կազմավորումների դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իրաքցի քրդերի ուժերի ներկայացուցիչներից մեկը՝ Սիրվան Բարզանին: 

«ԻՊ-ի խմբավորումը փեշմերգայի վրա Է հարձակվել Էլ Քուվեյրի շրջանի (Մոսուլից 50 կիլոմետր դեպի հարավ - արեւելք, Նայնավայի նահանգ) Աբու Շիթ գյուղի մերձակայքում՝ արձակելով քիմիկատներով լցոնված 12 հրթիռ»,- ասել Է նա՝ հավելելով, որ տուժել են վեց քուրդ մարտիկներ:

Ապրիլի սկզբին The Wall Street Journal թերթում հրապարակվել Է հոդված, որում ասված Է, թե Մոսուլի համալսարանի բազայում ահաբեկիչներին հաջողվել Է կազմակերպել «նոր սերնդի պայթուցիկ սարքերի», այդ թվում՝ քիմիական մարտալիցքերի տեխնոլոգիա եւ արտադրություն: Հրատարակության տեղեկատվությամբ՝ այնտեղ պատրաստվում են քիմիական ռազմամթերք պերօքսիդի հիման վրա, պայթանյութ սելիտրայից, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին