Կարևոր իրադարձություններ

Պաշտոնյաները պատրաստվում են փախչե՞լ

20 Ապրիլ, 2016 15:02
Պաշտոնյաները պատրաստվում են փախչե՞լ

Lragir.am-ը գրում է

 

ՀՀ կառավարությունն այս տարվա բյուջեում պարզվում է ավելացրել է պրեմիում կարգի բենզինի գնումների ծավալը ծառայողական մեքենաների, եւ ավիատոմսերի գնման ծախսը՝ գործուղումների համար:

 

Դիրքերից այս օրերին տեղեկություններ են ստացվում, որ ադրբեջանական կողմը գիշերներն անցնում է ակտիվ հրետակոծության: Նրանց զինվորներն ունեն գիշերային տեսանելիության սարքեր, ինչը հնարավորություն է տալիս բացել հասցեական կրակ:

 

Փոխարենը, մեր դիրքապահները հայտնվել են անհավասար իրավիճակում, եւ ՊՆ վերջին հաղորդագրություններում բացակայում է «տրվել է հակահարված» բառակապակցությունը: Այսպես կոչված զինադադարից հետո հայկական կողմը շարունակում է կորուստներ կրել՝ զոհեր ու վիրավորներ:

 

Եվ ահա, կառավարության ծախսերում ավելացել են գործուղումների եւ պրեմիում բենզինի ծախսերը: Այս բենզինը թանկարժեք մեքենաների համար է, որոնք սպասարկում են բարձրաստիճան պաշտոնյաներին: Ի դեպ, Հայաստանն աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում ծառայողական մեքենաների թվով:

 

Այստեղ մի ուշագրավ հանգամանք կա: Քառօրյա պատերազմի ժամանակ իշխող համակարգը շփոթվածության մեջ էր, իսկ զինադադարից հետո, հանրության բարձրացրած սուր հարցադրումների արդյունքում հայտնվել է ծանր վիճակում: Զուր չէ, որ այս օրերին համակարգը փորձում է հասկանալ, արդյոք իրական վտանգ է սպառնում իր դիրքերին, իր սեփականությանը, որը ձեռք է բերվել տոտալ գողության ու մսխումների արդյունքում, այդ թվում բանակի ու անվտանգության ապահովման հաշվին:

 

ՀՀԿ վերջին նիստում, դատելով մամուլի արտահոսքերից, նրանք քննարկել են հենց այս հարցը, այդ թվում ՊՆախարարի ներկայությամբ, քանի որ բանակում էլ կա դժգոհություն: Սակայն, երեւում է նրանք զգացել են, որ իրենց ոչ ոք երաշխիքներ չի կարող տալ: Ռազմական գործողությունների օրերին, օրինակ, ԱՄՆ Պետդեպը հրապարակեց զեկույց, որում իշխող կուսակցությունը դրվել է օրենքից դուրս իրավիճակում: Իսկ Ռուսաստանն էլ չի շտապում տրամադրել խոստացված պրեֆերենցիաները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին