Կարևոր իրադարձություններ

Ապահովագրվել պետք է առավել ևս տնտեսական անկման ժամանակ

20 Ապրիլ, 2016 15:00
Ապահովագրվել պետք է առավել ևս տնտեսական անկման ժամանակ

Դրա կարիքը կարող է չլինել, երբ այն արդեն ունեք, բայց անհրաժեշտության դեպքում էլ, կարող եք չունենալ այն

Մարդկանց ավելի քան երեք քառորդը տնտեսության վերաբերյալ դրական կանխատեսումներ ունեն

 

Մարդկանց 60%-ն ասում է, որ եթե որևէ բան պատահի և իրենք այլևս չկարողանան գումար վաստակել, ապա իրենց և իրենց ընտանիքի ֆինանսական կայունությունն ապահովելու համար պետք է պատասխանատու լինի երրորդ կողմը, ինչպես վկայում է Էյչ-Էս-Բի-Սի-ի՝ «Ապահովագրության ուժը. Վստահություն ապագայի հանդեպ» նոր զեկույցը:

 

Թեև մարդկանց 40%-ն ասում է, որ իրենց ֆինանսական կայունությունն իրենց սեփական պատասխանատվությունն է, 26%-ը նշում է , որ պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը կամ կառավարությունը, 20%-ը նշում է ընտանիքը, իսկ 14%-ը՝ գործատուին:

 

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հարստության կառավարման տնօրեն Չարլի Նանն ասում է. «Մարդիկ մտահոգվում են, երբ մտածում են իրենց ապագայի մասին: Ոմանց հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ կարող է պատահել, եթե հանկարծ հիվանդանան, գումար չունենան կամ կորցնեն աշխատանքը: Նրանք ցանկանում են համոզված լինել, որ իրենց սիրելիների մասին հոգ կտանեն և պատրաստ են վճարել իրենց երեխաների և զուգընկերների ապահովության համար: Իսկ կյանքի ակնկալվող տևողության աճը նշանակում է, որ նրանք մտահոգված են նաև իրենց ծնողներով:

 

Անհնար է ծրագիր մշակել բոլոր հնարավոր իրավիճակների համար, սակայն շատ լուծումներ կան, որոնք կարող են օգնել մարդկանց ապագայի հանդեպ ավելի մեծ վստահություն ունենալ: Ֆինանսները կարգավորող երկարաժամկետ ծրագիրը ձեր մտքի խաղաղությունն ապահովող լուծումներից մեկը կարող է լինել:»

 

Մարդկանց 65%-ն ասում է, որ կյանքում ամենից շատ անհանգստանում է առողջության համար, սակայն մեծամասնությունն իրենց դրանից ապահովագրող ոչինչ չի ձեռնարկում: Առողջությունը որպես անհանգստության առաջնային պատճառ նշող մարդկանց 41%-ն ասում է, որ ֆինանսապես պատրաստ չէ, եթե որևէ բան պատահի իրենց առողջության հետ: Նրանցից 34%-ն ամենևին պատրաստ չէ, իսկ 7%-ը նշում է, որ թեև ֆինանսապես պատրաստ է, բայց համապատասխան քայլեր չի ձեռնարկել:

12 երկիր ներկայացնող ավելի քան 11,000 մարդկանց շրջանում իրականացված հարցման արդյունքում Էյչ-Էս-Բի-Սի-ն պարզել է, առողջությանն առնչվող չորս հիմնական մտահոգություններն են՝ ծերություն (65%), ծախսեր (57%), ընտանիք (55%) և առողջապահական ծառայությունների հասանելիություն (51%): Թեև առողջությունը շատերի համար հիմնական մտահոգությունն է, 57%-ի կարծիքով՝ իրենց անձնական առողջապահական ծախսերի համար պետք է վճարի երրորդ կողմը՝ պետությունը/կառավարությունը (26%), գործատուն (16%), ընտանիքը (15%):

 

Նրանց համար, ովքեր մտադիր են, սակայն դեռ չունեն առողջության ապահովագրություն՝ հիմնական խոչընդոտը ծախսերն են:

 

Հայաստանում ապահովագրական շուկանդեռևսձևավորմանփուլումէքանիորմարդիկչենգիտակցումդրակարևորությունը:Արդյունքումպահանջարկիբացակայությանպատճառով ապահովագրականևֆինանսականկազմակերպություներըչենառաջարկումկյանքի ապահովագրությանծառայություններ:Հայաստանում իրավիճակի ևզեկույցի12 երկրներիարդյունքների համետատությունը ցույց է տալիս, որ պահանջարկիտեսանկյունիցմերշուկաննման էԱրաբականՄիացյալԷմիրություններին,որտեղկյանքիապահովագրությանցուցանիշը2%-ից ցածր է՝ ի տարբերություն զարգացած շուկաներում արձանագրված 35-46% ցուցանիշի:

 

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկային մանրածախ ծառայությունների և հարստության կառավարման տնօրեն Միհրան Մուրադյանընշելէ.

«Այս հետազոտության արդյունքները ներկայացնելու նպատակն է օգնել մեր հաճախորդներին գիտակցել ապագայի հանդեպ ապահովվածության իմաստն ու կարևորությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի պահանջարկի աճին և շուկայի զարգացմանը:

 

Ֆինանսապես ապահովված և անհոգ լինելու կարևորությունը հատկապես ընգծվում է տնտեսության անկման՝ ճգնաժամային իրավիճակներում, քանի որ այն կարող է թեթևացնել աշխատանքի կորստի կամ առողջության վատթարացման արդյունքում առաջացած անսպասելի հետևանքները: 2015թ-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18.5%,որը վերջին հինգ տարիների ամենաբարձր ցուցանիշին է: Սա նշանակում է, որ մարդիկ պետք է առավել պատասխանատու գտնվեն՝ մտածելով իրենց ապագայի մասին, ներդրում կատարեն վաղվա օրվա մեջ և կյանքի կամ կարիերայի չնախատեսված շրջադարձերի հանդիպելիս՝ ֆինանսապես ավելի պատրաստված և անկախ լինեն»:






Էյչ-Էս-Բի-Սի-ի հետազոտությունն առաձնացնում է հետևյալ չորս քայլերը, որոնք կարող են օգնել անհատներին ավելի լավ պատրաստված լինել ապագան դիմավորելիս.

 

  1. Սահմանեք Ձեր ամենամեծ մտահոգությունները

Վերանայեք Ձեր ներկայիս ֆինանսական իրավիճակը: Համոզվեք, թե արդյոք այն բավարար է Ձեր և Ձեր ընտանիքի կարիքները հոգալու համար՝ անսպասելի իրավիճակների դեպքում:

  1. Ուրվագծեք Ձերհետագա ձգտումները

Մտածեք Ձեր հետագա ձգտումների մասին: Մասնագիտական խորհուրդը կարող է օգնել Ձեզ հասկանալ, թե խնայողության ինչ ծրագիր կարող եք ունենալ դրանք իրագործելու համար:

 

  1. Ունեցեք ծրագիր

Ձեր խնայողության ծրագիր և կարիքները հասկանալուց հետո դիտարկեք առկա լուծումները և համապատասխան քայլեր ձեռնարկեք՝ բացը լրացնելու համար:

 

  1. Կանոնավոր կերպով վերանայեք այն

Գործատուի կամ պետության վճարումները հնարավոր է, որ բավարար չլինեն Ձեր բոլոր կարիքները հոգալու համար, իսկ հանգամանքները ժամանակի ընթացքում փոխվում են: Կանոնավոր կերպով վերանայեք Ձեր ծրագիրը, ինչը ձեզ հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկել:

 

Լրահոս

Դիտել ավելին