Կարևոր իրադարձություններ

Վաղը դեռևս կպահպանվի առանց տեղումների եղանակը, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա

20 Ապրիլ, 2016 13:37
Վաղը դեռևս կպահպանվի առանց տեղումների եղանակը, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
 
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 8-10, 23-ի գիշերը՝ 5-7 աստիճանով:
 
Երևանում ապրիլի 21-ին, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին