Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ականների աթոռները՝ դաշնակցականներին. ովքեր են մարզպետների նոր տեղակալները

20 Ապրիլ, 2016 13:12
ՀՀԿ-ականների աթոռները՝ դաշնակցականներին. ովքեր են մարզպետների նոր տեղակալները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշմամբ, փոփոխվել են Լոռու և Կոտայքի մարզպետների տեղակալները: Համապատասխանաբար, իրենց դիմումների համաձայն, Վանիկ Ասատրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի, իսկ Վալերիկ Բակլաչյանը՝ Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
 
Լոռու և Կոտայքի մարզպետներն արդեն ունեն նոր տեղակալներ: Այդպիսով, Հովհաննես Թադեւոսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ, Մուշեղ Մանասյանը՝ Կոտայքի:
Ե՛վ Հովհաննես Թադևոսյանը, և՛ Մուշեղ Մանասյանը ՀՅԴ անդամներ են: Հովհաննես Թադևոսյանը ՀՅԴ Լոռու մարզի կառույցի պատասխանատուն է: Ըստ ամենայնի,Թադևոսյանն ու Մանասյանը պաշտոն են ստացել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում: Այսպիսով, դաշնակցականները փոխարինեցին ՀՀԿ-ականներին:
 
Նշենք, որ ոչ Լոռու, ոչ Կոտայքի մարզպետարանների պաշտոնական կայքջերում մարզպետների նոր տեղակալների մասին տվյալներ չկան: Լոռու մարզպետարանի կայքէջում, որպես մարզպետի տեղակալ, դեռևս նշված է Վանիկ Ասատրյանը: Իսկ Կոտայքի մարզպետարանում չկան տվյալներ ոչ հին, ոչ նոր տեղակալների մասին:
 
Գլխավոր լուսանկարում Կոտայքի մարզպետի նորանշանակ տեղակալ Հովհաննես Թադևոսյանն է:
 

Լրահոս

Դիտել ավելին