Կարևոր իրադարձություններ

Դիմակավորված անձը մտել է դեղատուն և դանակի սպառնալիքով վերցրել 90.000 դրամ

20 Ապրիլ, 2016 13:18
Դիմակավորված անձը մտել է դեղատուն և դանակի սպառնալիքով վերցրել 90.000 դրամ

Ապրիլի 18-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 5 րոպե առաջ դիմակներով, դանակի սպառնալիքով մտել են Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող դեղատուն և վերցնելով գումար` դիմել են փախուստի:

Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 22.30-ին, 1997 թ. ծնված Սոնա Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.20-ին, դիմակավորված անհայտ անձը մտել է դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից վերցրել 90.000 դրամ ու դիմել փախուստի:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները ապրիլի 19-ին, ժամը 02.35-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արման Պ.-ին, ով ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը:

Արման Պ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին