Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին հայտնել է, որ Երևանի Գ. Նժդեհի հրապարակում ոստիկանը ոտքով հարվածներ է հասցրել իրեն. ՀՔԾ

20 Ապրիլ, 2016 13:05
Քաղաքացին հայտնել է, որ Երևանի Գ. Նժդեհի հրապարակում ոստիկանը ոտքով հարվածներ է հասցրել իրեն. ՀՔԾ

 

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով խուլիգանություն կատարելու համար մեղադրվող Հայկ Բ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 19-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան իր նկատմամբ գործադրել են բռնություն՝ ոստիկաններից մեկը քաշքշել է իրեն, հարվածել, իսկ մյուս ոստիկանը՝ ոտքով հարվածներ է հասցրել` գցելով գետնին:

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։

Ոստիկանների ապօրինի գործողություններից շփոթված, ինքը դիմել է փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության նույն ծառայողների կողմից և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին