Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ պատվիրակները Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև են ընդունել

20 Ապրիլ, 2016 12:38
ԵԽԽՎ պատվիրակները Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև են ընդունել

ԵԽԽՎ պատվիրակներն ապրիլի 19-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագիր են ընդունել: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 44 պատգամավորների ստորագրած փաստաթղթում նշվում է. «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի` ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` միակ միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձեւաչափի ջանքերին` այս հակամարտության տեւական եւ արդար կարգավորմանը հասնելու համար: Հետեւաբար, մենք հորդորում ենք հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը` չխաթարելու նրանց առաքելությունը եւ չբարդացնելու ընթացող բանակցությունները: Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին` ձեռնարկելու վճռորոշ քայլեր եւ ցուցաբերելու անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի հասնեն բանակցված կարգավորմանը` հիմնված համանախագահ երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` 2009 թվականից իրենց նախագահների մակարդակով հինգ հայտարարություններում արված առաջարկների վրա: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում հակամարտության գոտում լարվածության սրացման կապակցությամբ: Ծանր զինտեխնիկայի` ականանետերի եւ հրթիռանետերի կիրառումն անընդունելի է եւ լուրջ վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք մարդկային կյանքերի, այդ թվում խաղաղ բնակիչների կորստի համար: Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ վստահության ամրապնդմանն ու 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ամրացմանն ուղղված այլ առաջարկները միասին կնպաստեն նվազեցնելու լարվածությունը եւ ստեղծելու առավել բարենպաստ մթնոլորտ` խաղաղ բանակցությունները զարգացնելու համար»: 

 

Լրահոս

Դիտել ավելին