Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի ապահովումը կախված է նաև ընդդիմությունից. Յագլանդ

20 Ապրիլ, 2016 12:33
Հայաստանում ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի ապահովումը կախված է նաև ընդդիմությունից. Յագլանդ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը կարևորում է Հայաստանում Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումը և նշում, որ դա կախված է նաև ընդդիմությունից: ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանի հարցին, ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միշտ այն տեսակետին է եղել, որ ծայրաստիճան կարևոր է կոնսենսուսի գալ այնպիսի հիմնանար խնդիրների շուրջ, ինչպիսին է ընտրական օրենսգիրքը։

«Իհարկե, մենք հորդորել ենք Հայաստանի կառավարությանը հասնել այդպիսի կոնսենսուսի, սակայն դա կախված է նաև ընդդիմությունից։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք աջակցելու երկու կողմերին այդ գործում, որպեսզի կառավարությունը՝ մեծամասնությունը, և ընդդիմությունը իշխանության համար արդար մրցելու հնարավորություններ ունենան»,-ասել է Յագլանդը:

Եզրափակելով խոսքը՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է, որ իրենց սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է այն, որ այնպիսի հիմնարար հարցերը, ինչպիսիք են Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը, պետք է հիմնված լինեն կոնսենսուսի վրա, որում ներգրավված պետք է լինեն բոլոր կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին