Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշանբե

26 Հոկտեմբեր, 2015 14:15
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշանբե

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով թվականի հոկտեմբերի 29-30-ը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն՝ Դուշանբե: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու նաև ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նրա տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:

 

Լրահոս

Դիտել ավելին