Կարևոր իրադարձություններ

Տանկիստը 1 կոնֆետը կիսեց 5 ընկերների հետ

20 Ապրիլ, 2016 12:04
Տանկիստը 1 կոնֆետը կիսեց 5 ընկերների հետ

Yerkir.am-ը գրում է. Արցախի տանկային անձնակազմի զինծառայող կապանցի 20ամյա Վահե Հայրապետյանը հստակ պատասխանում է լրագրողների խաչաձև հարցերին` կարողանալով պահել թեկուզ աննշան գաղտնիք պարունակող տեղեկությունները: 

Նրա կարծիքով` ապրիլի սկզբին արտառոց որևէ բան տեղի չի ունեցել, և անգամ Ադրբեջանի նախահարձակ ագրեսիվ գործողությունները իր համար անսպասելի չեն եղել, քանի որ, ըստ Վահեի, միշտ էլ պատերազմ է եղել , պարզապես  այս անգամ մի քիչ ավելի զգալի էին այդ կորուստները:

«Ադրբեջանի գործողույթոնները ինձ համար բացարձակ անսպասելի չէին: Ընդամենը զինուժի որոշակի շարժ է տեղի ունեցել այն դիրքերում, որտեղ հայկական կողմը զգալի կորուստներ է տվել, քան նախկինում է տվել: Հայկական կողմը խստորեն է պատժել թշնամուն` կարողանալով համապատասխան հակահարձակ գործողություններ կամզակերպել և պատժել ավելի խիստ, քան սպասում էր հակառակորդը»,- պատմեց Վահե Հայրապետյանը:

Զինվորը շատ է ցավում զոհված հայ զինվորների համար, նրանցից մի քանիսին շատ լավ է ճանաչել, և կարծում է, որ ամեն մի հայ զինորի կյանքը շատ թանկ է հայ ազգի համար: Ինչ վերաբերում էզինվորների  հերոսություններին, զինվորը նշեց, որ հերոսություններ միշտ են եղել, և ոչ միայն ապրիլյան լայնածավալ գործողությունների ժամանակ, և միշտ էլ դիրքերում հայ զինվորները հերոսանում են իրենց պատրաստվածությամբ:

Հարցին, թե զգու՞մ է արդյոք հասարակության հոգատարությունը և ուշադրությունը զինվորների հանդեպ, Վահե Հայրապետյանը նշեց. «Իհարկե զգում ենք, երբ մի զորամասից մեկ այլ զորամաս էինք տեղափոխվում, 6 տարեկան երեխան ձեռքով էր անում մեզ, իսկ մեկ անգամ էլ տեսանք մայրը փոքրիկին գրկած մեզ տեսնելով` արտասվեց,  մեզ ձեռքով արեց»:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին