Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետած Հովհաննեսի հայրը հաստատել է որդու՝ հոգեկան խնդիրներ ունենալը. «ՀԺ»

20 Ապրիլ, 2016 09:56
Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետած Հովհաննեսի հայրը հաստատել է որդու՝ հոգեկան խնդիրներ ունենալը. «ՀԺ»

Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ  նռնակ նետած Հովհաննես Մ-ի հայրը «Հայկական ժամանակ»-ի  թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ որդին բողոքում էր իշխանություններից. «Քոչարյանից բռնած՝ Սերժ Սարգսյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից  մինչև Ալիև ու Օբամա բողոքում էր: Բողոքում էր, թե էս ժողովրդին ինչ օրն եք գցում,  ասում էր՝ մեր ջահել երեխեքին տանում են՝ կոտորում են, մի խոսքով…»,- ասել է հայրը: 

Ըստ թերթի՝ հայրը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի  փոխարեն  կարող էր լինել  քաղաքական վերնախավի  մեկ այլ ներկայացուցիչ: 

Նա  նշել է, որ  որդին արդեն մի քանի տարի է, հոգեկան խնդիրներ ունի՝ տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ և հաշվառված է Ավանի հոգեբուժարանում:  Հովհաննես Մ-ի  ձերբակալությունից հետո  հայրը հայտնաբերել է,  որ որդին  նշանակված դեղերը  չի ընդունել,  պահել է դրանք և համոզված է,  որ դրա հետևանքով  նրա հիվանդությունը սրվել է: 

Նշենք, որ  նռնակը  ուսումնական է եղել, այսինքն, առանց պայթուցիկ նյութերի:  Ֆունկցիոնալ իմաստով դա  մի երկաթի կտոր է, որը մեծագույն ցանկության դեպքում պայթել չէր կարող: Հովհաննես Մ-ն նռնակը նետել է իր  մեքենայից,որը հիմնականում շահագործվում է որպես տաքսի:

 

Լրահոս

Դիտել ավելին