Կարևոր իրադարձություններ

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել դիպուկահար զենքերից եւ ականանետից. ԼՂՀ ՊԲ

20 Ապրիլ, 2016 08:45
Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել դիպուկահար զենքերից եւ ականանետից. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից եւ 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: 

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին