Կարևոր իրադարձություններ

Աժ պաշտպանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության հանձնաժողովը այցելելու է Գյումրիի 102-րդ ռազմաբազա. «ՀԺ»

20 Ապրիլ, 2016 08:39
Աժ պաշտպանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության հանձնաժողովը այցելելու է Գյումրիի 102-րդ ռազմաբազա. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով՝ Աժ պաշտպանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության հանձնաժողովը այցելելու է Գյումրիի 102-րդ ռազմաբազա՝ տեղեկանալու՝ ռուսական կողմը կատարե՞լ է իր խոստումը և արդիականացրե՞լ է ռազմական տեխնիկան։


Այդպիսով, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե արդյոք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ոազմաբազան ունի՞ այն հնարավորությունները, ինչը նախատեսված է Հայաստանում այդ ոազմաբազայի տեղակայման համար 1994թ. կնքված հայ-ռուսական պայմանագրով։ Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նման այց նախատեսվում է, բայց այդպես էլ չի հստակեցրել, թե այն կոնկրետ որ օրն է լինելու»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին