Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս կարդալ «մարմնի լեզուն».ժեստերի հոգեբանական քարտեզ

20 Ապրիլ, 2016 22:27
Ինչպե՞ս կարդալ «մարմնի լեզուն».ժեստերի հոգեբանական քարտեզ

Ձեզ ենք ներկայացնում ժեստերի հոգեբանական քարտեզը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալու դիմացինին, անգամ երբ դիմացինն ինքը մինչև վերջ չի հասկանում իրեն։

1. Խնձորակի շարժումներ – անհանգստություն, սուտ

2. Ձեռքերն իրանի առջևում են, հպումներ պայուսակին, զարդերին, օձիգին և այլն – անվստահություն

3. Մի ձեռքը բռնել է մյուս ձեռքին՝ հատելով իրանը – անվստահություն

4. Ձեռքերն ու ափերը բաց են – բացվածություն, անկեղծություն

5. Ձեռքերը խաչված են կրծքին – պատսպարվածություն ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, որը չի խոստովանվում, ինչպես նաև ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի նկատմամբ բացասական վերաբերմունքի արտահայտում

6. Ձեռքերը խաչված են, բայց մի ձեռքը բռնված է մյուսով – անվստահություն

7. Ձեռքերը բռնել են պայուսակը, բաժակը կամ էլ ինչ-որ այլ իր՝ ասես պատնեշ – անվստահություն

8. Կծկվածություն – պաշտպանվելու ցանկություն

9. Հաճախակի թարթում – տագնապի զգացում

10. Խորը շունչ քաշել – համաձայնություն, թուլացում

11. Ծնոտի շոշափում – որոշման մասին մտորում, գնահատում

12. Անկեղծ ժպիտ – ողջունում, մտերմանալու ձգտում, համաձայնություն

13. Աչքերի շփում – ամոթխածություն, հոգնածություն

14. Հանգած հայացք – ձանձրույթ, մտորում

15. Հպումներ դեմքին՝ ներառյալ բերանը, պարանոցը, աչքերն ու ականջները – լարվածություն կամ իրականությունը թաքցնելու ձգտում

16. Մատը կամ էլ ինչ-որ իր բերանում – գնահատում, հաստատման ակնկալում

17. Ոտնաթաթերի ուղղվածություն – ուշադրության սևեռվածության ուղղություն

18. Տեղում դոփել – ձանձրույթ

19. Զրուցակցի շոյում – մերձեցման ձգտում

20. Արտաքին տեսքի «կարգավորում» (սանրվածքի ուղղում, շրթներկի ավելացում և այլն) – զրուցակցի նկատմամբ հետաքրքրվածության դրսևորում

21. Ափով «կտրող» շարժում – ագրեսիվություն

22. Մի ձեռքը մեջքի հետևում է, իսկ մյուս ձեռքով բռնված է դրա արմունկը – ամբողջական վստահություն կամ էլ ընդհակառակը՝ ֆրուստրացիա

23. Ձեռքը դրված է գլխին – հետաքրքրված գնահատում

24. Ծոծրակի շփում – վտանգի կանխազգացողություն, զայրույթ

25. Արմունկները սեղանին են, ծնոտով հենված է բաց ափերի մեջ – կանացի հնարք, որի նպատակն է ավելի գրավիչ տեսք ստանալ ու/կամ տղամարդու ուշադրությունը գրավել

26. Սեղմված բռունցքներ – ֆրուստրացիա (որքան ավելի բարձր են բռունցքները, այնքան ավելի ուժեղ է ֆրուստրացիան)

27. Ձեռքերը մեջքի հետևում – վստահություն, իշխող կեցվածք

28. Ձեռքերը գրպաններում – վստահ երևալու ձգտում, «համոզեք ինձ» կեցվածք, օտարման նախանշան

29. Բացված արմունկներ, ձեռքերը ծնկներին են – տարածության օգտագործում՝ սեփական գերակայությունն ընդգծելու համար

30. Ձեռքերը բացված են՝ ափերը դեպի վեր – ենթարկում

31. Ափերի շփում – հաջողության ակնկալիք

32. Ձեռքերն իրար են բռնել – վստահություն, ինքնավստահություն, հանգստություն

33. Հենվել ձեռքերի վրա – սեփական իշխանության ընդգծում՝ տարածությունն օգտագործելու հաշվին

34. Ձեռքսեղմման ժամանակ բռնել դիմացինի արմունկը – մտերիմ ընկերությունն ընդգծելու ցանկություն

35. Ձեռքի մեկնում՝ ափը դեպի ներքև – ճնշում գործադրելու ձգտում

36. Ձեռքի մեկնում՝ ափը դեպի վերև – ենթակայության ընդգծում

37. Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը դիմացինի ուսին է – մտերմիկությունն ընդգծելու փորձ

38. Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը դիմացինի ափը վերևից է սեղմում – գերակայությունն ընդգծելու ցանկություն

39.  Ձեռքսեղմման ժամանակ ափերն ուղղահայաց դիրքում են ու հավասար ուժով են սեղմում – հավասարության ընդունում, հարգանքի արտահայտում

40.  Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը բռնել է դիմացինի նախաբազուկը – հանդիպումից առաջացած ուրախության արտահայտում, որը հանդուրժելի է մտերմիկ հարաբերությունների պարագայում։

41. Դեմքի առջև արվող ակտիվ ժեստիկուլյացիա – բացասական վերաբերմունք, սուտ և նյարդային վիճակ

42. Արագ շնչառություն – վախ, տագնապ

43. Մարմնով առաջ է եկած – հետաքրքրվածություն, համաձայնություն

44. Խաչված ոտքեր – պարփակվածություն, ենթարկվելու ու պաշտպանվածության դիրք, իսկ կանանց մոտ՝ հարմարավետ զգալու նշան

45. Ոտքը ոտքին է գցած այնպես, որ կողակցից առավել հեռու ոտքն ավելի է մոտենում նրան – համակրանքի ու համաձայնության նշան

46. Ոտքը ոտքին է գցած այնպես, որ ոտնաթաթը ծնկի վրա է – վստահություն, գերակայություն, մրցակցության դիրք

47. Ոտնաթաթերը տարբեր ուղղությամբ են նայում – բացվածություն ու գերակայություն

48. Ոտքերն իրարից հեռու են կանգնած վիճակում – տարածության օգտագործում՝ գերակայությունն ընդգծելու համար

49. Շրթունքները կծել – տագնապ, արտահայվել չցանկանալու նշան

50. Շրթունքները լիզել – տագնապ, ուշադրության գրավում

51. Ժամացույցին նայել – ձանձրույթ, հեռանալու ցանկություն, անտարբերություն

52. Ոչ դիտավորյալ նմանակում – հոգեբանական ռապորտի (փոխըմբռնման) առկայություն

53. Բերանն ափով փակել – ցանկություն հարցնելու՝ արդյո՞ք իրեն չեն խաբում, ավելորդ բան չխոսելու ցանկություն

54. Դեպի հետ շարժում – տագնապ, անհամաձայնություն

55. Դեպի առաջ շարժում – հետաքրքրություն

56. Ափը ծալված է, ցուցամատն ուղղված է դեպի առաջ – համաձայնության ու գերակայության հասնելու ձգտում

57. Ափերը դեպի ներքև են շրջված – իշխանության ցուցադրություն

58. Ափերը դեպի վեր են շրջված – համաձայնություն, լսելու պատրաստակամություն

59. Արագ ու կտրուկ շունչ քաշել – շոկ, զարմանք

60. Դեմ-դիմաց նստել – մրցակցություն, պաշտպանական դիրք

61. Իրար կողք նստել՝ աթոռները քիչ դեպի իրար շրջվելով – համագործակցության դիրք

62. Միայն շրթունքներով ժպտալ – ենթակայություն, անկեղծության բացակայություն

63. Քմծիծաղ – մեծամտություն, անկեղծության բացակայություն

64. Ազատ և արագ խոսք – կրքոտություն

65. Խոսքի անսպասելի հապավում – սուտ

66. Ողջ հասակով կանգնած դիրք – գերակայության ու գրավչության ձգտում

67. Սեղմված ատամներ – զայրույթ, ֆրուստրացիա

68. Բութ մատները պահել գրպանում – գերակայության, իշխանության, առաջնորդության նշան

69. Բութ մատները մտցնել գոտու մեջ կամ էլ տաբատի գրպանները – սեքսուալ ագրեսիայի դիրք

70. Զրուցակցին մեջքով շրջվել – խոսակցությունն ավարտելու ցանկություն

 

Լրահոս

Դիտել ավելին