Կարևոր իրադարձություններ

Փափուկ և մետաքսյա վարսեր՝ ընդամենը 2 օրում

20 Ապրիլ, 2016 19:44
Փափուկ և մետաքսյա վարսեր՝ ընդամենը 2 օրում
Այս փորձված միջոցը կօգնի Ձեզ ընդամենը 2 օրում վարսերը դարձնել փափուկ, գեղեցիկ և փայլուն, ինչի համար անհրաժեշտ է՝
 
• Ձիթապտղի յուղ
• Թարմ ալոեի հյութ
• Փափուկ շամպուն
• Վարսերի համար նախատեսված կոնդիցիոներ։
 
Օգտագործման եղանակը
 
1․ Թարմ ալոեի հյութը քամել և քսել չոր մազերին ու գլխամաշկին։ Պահել այն 2 ժամ, ապա լվանալ մազերը։
 
2․Երեկոյան՝ քնելուց առաջ, մազերին քսել ձիթապտղի յուղը։ Առավոտյան մազերը լվանալ շամպունով և քսել կոնդիցիոները։
 
3․ Թողնել մազերը չորանան առանց վարսահարդարիչի և սանրել։ 
 
4․Այժմ արդեն կարող եք հպվել մազերին և կզգաք, թե որքան փափուկ են ու ինչպես են փայլում։
Կատարեք այս պրոցեդուրան, երբ զգում եք, որ մազերը փափկեցնելու կարիք կա։
 

Լրահոս

Դիտել ավելին