Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի արկակոծությունից վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը քայլել է հենակների օգնությամբ

19 Ապրիլ, 2016 21:40
Ադրբեջանի արկակոծությունից վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը քայլել է հենակների օգնությամբ

 Հակառակորդի կողմից ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բնակավայրի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, ով ինտենսիվ բուժում էր ստանում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում, արդեն սկսել է քայլել հենակների օգնությամբ։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուժումն իրականացնող «Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը նշել է, որ բեկորային վիրավորում ստացած 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը շարունակում են համապատասխան բուժում ստանալ:

 

«Հենակների օգնությամբ երեխաներն արդեն քայլում են: Եթե հենակներով սկսեն ազատ քայլել, մի քանի օրից դուրս կգրենք»,- ասել է Մեսրոպ Մարգարյանը:

 

Գևորգն ու Վարդանը նշել են, որ այժմ իրենց ավելի լավ են զգում: Ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 12-ամյա Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել են:

 

12-ամյա Վարդան Անդրեսյանը երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա, իսկ Գևորգ Գրիգորյանի վիրակապումն ամեն անգամ ընդհանուր անեսթեզիա տակ էր անցնում։ Հակառակորդի արկակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը Գևորգ Գրիգորյանի հարազատ եղբայրն է:

 

Լրահոս

Դիտել ավելին