Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց՝ փոխգնդապետ են կորցրել

19 Ապրիլ, 2016 20:52
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց՝ փոխգնդապետ են կորցրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, թե «անվտանգության կանոնների  խախտման հետևանքով  մահացել է ադրբեջանական ԶՈւ գնդապետ-լեյտենանտ (փոխգնդապետ) Սենան Թաիր օղլու Ախունդովը», հայտնում է «ԱՊԱ» լրատվական  գործակալությունը: Մինչդեռ սոցցանցերում փոխգնդապետի անունը շրջանառվում էր Ադրբեջանի նախաձեռնած ռազմական բախումների կորուստների մասին տեղեկությունների շարքում: 

Ադրբեջանական կայքը մասնավորապես դժգոհում է  «Հաբիբ Մունթազիր» ֆեյսբուքյան օգտատիրոջ կամ Meydan TV-իի աշխատակցի «դավաճանական» քայլից, որը հրապարակել էր երեք զինծառայողի կորստի և մեկ վիրավորի մասին տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին