Կարևոր իրադարձություններ

Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել Բրիջիթ Բրինքի հետ

19 Ապրիլ, 2016 20:18
Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել Բրիջիթ Բրինքի հետ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում (ԱՄՆ) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի գարնանային համաժողովին:

Ինչպես տեղեկացանք Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից, աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ Բրիջիթ Բրինքի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին